Մելիքյան. Գերությունից վերադարձած ու կալանավորված Ամիրխանյանն ազատ է արձակվել

Մելիքյան. Գերությունից վերադարձած ու կալանավորված Ամիրխանյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։

«Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում։ Հիմա գեհեններով անցած մեր զինվորականը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ։

Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ դատարանը մերժել էր Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---