Կալիֆոռնիայի նորաբաց հայկական եկեղեցին Էջմիածնի սբ Հռիփսիմեի նմանությամբ է կառուցվել![]() 7 փետրվարի 2022 - 11:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքին հարող Կարմելի հովտի նորաբաց հայկական եկեղեցին, որն օծվել է հանգստյան օրերին, կառուցվել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նմանությամբ։ Եկեղեցու տարածքում գործելու է նաև կրթամշակութային կենտրոն, որը կներառի գրադարան, երիտասարդական կենտրոն, մարզադահլիճ։ Նախատեսվում է հայոց լեզվի դասընթացներ անցկացնել, ինչպես նաև մշակութային միջոցառումներ: Տարածքում նաև պուրակ կլինի 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրով, գրում է Del MarTimes-ը։ Եկեղեցու հիմնարկեքը կայացել էր 2019-ին, նախագծի արժեքը 7 մլն դոլար է։ Եկեղեցու օծման կոմիտեի համանախագահ Նորա Ջ․ Բալիկյանն ասել է, որ այդ նախագիծը կյանքի կոչելու համար 15 տարվա քրտնաջան աշխատանք է պահանջվել։ Նա նաև նշել է, որ եկեղեցին ոչ միայն հայերին կսպասարկի, այլև ամբողջ Սան Դիեգոյի և շրջակայքի հավատացյալներին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |