ՀՀ-ն՝ 21 տարեկան և ավելի կրտսեր շախմատիստների համաշխարհային վարկանիշի առաջին 10-յակում 7 փետրվարի 2022 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է 21 տարեկան և ավելի կրտսեր շախմատիստների համաշխարհային վարկանիշի առաջին 10-յակում։ ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարկանիշի հեղինակը Russian Football News-ի վերլուծաբան Ալեքսեյ Սպեկտրն է։ Երկրներից յուրաքանչյուրը ներկայացված է 5 լավագուն շախմատիստների միջին վարկանիշով։ ՀՀ-ն 17 երկրների թվում 9-րդն է։ ՀՀ-ից ընդգրկված 5 շախմատիստից մեկը՝ Աննա Մ․ Սարգսյանը 76-րդն է «մեծահասակ» կանանց 100-յակում, իսկ մյունսերն ընդգրկված են 2002-ին և ավելի ուշ ծնված 100 շախմատիստի վարկանիշում՝ Շանթ Սարգսյանը (8 տեղ), Մամիկոն Ղարիբյան (64), Արթուր Դավթյան (77) և Մարիամ Մկրտչյան (26)։ Տասնյակում ընդգրkվել են Հնդկաստանը (2626), ԱՄՆ-ն (2580), Ուզբեկստանը (2572), Ռուսաստանը (2565), Գերմանիան (2527), Ուկրաինան (2518), Ֆրանսիան (2515), Ադրբեջանը (2513), Հայաստանը (2512), Իրանը (2487): «Հնդկաստանի, ԱՄՆ և Ուզբեկստանի հեռանկարներն ակնհայտ են։ ՌԴ-ն թեև, բարձր դիրք է գրավում, սակայն դժվարությամբ կգտնի փոխարինող ներկա սերնդի համար։ Համոզիչ չեն Չինաստանի ցուցանիշները։ Իսրայելը երկրա ժամանակով է դուրս մնացել ուժեղագույնների կազմից, Անգլիան ցուցակներում չկա․․․»,- գրել է վերլուծաբանը։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |