Երևանի փոխքաղաքապետերի թեկնածուները հայտնի են

Երևանի փոխքաղաքապետերի թեկնածուները հայտնի են

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգում ընդգրկված է քաղաքապետի 3 տեղակալի ընտրության հարցը։ Թեկնածուները հայտնի են։

Փոխքաղաքապետների պաշտոններում առաջադրվել են առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանը, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը։

Ավագանու նիստը գումարվելու է փետրվարի 8-ին։

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավելի վաղ դիմումների համաձայն ազատել էր պաշտոններից քաղաքապետի տեղակալներ Սերգեյ Ներսեսյանին, Գայանե Մելքոմ Մելքոմյանին և Սերգեյ Հարությունյանին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---