ՀԱՊԿ-ում ուժի մեջ է մտել Անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը31 մարտի 2009 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում ուժի մեջ է մտել Անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: «Համաձայնագրի մշակումն ու ընդունումը պայմանավորված է հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների արդյունավետ գործունեության ապահովման ու խաղաղ եւ պատերազմական պայմաններում դրանց կառավարման հետ կապված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ համատեղ խնդիրների կատարման ժամանակ այդ խմբավորումների միջտարածքային համագործակցության եւ մարտական կառավարման հրահանգների փոխանցման ու կառավարման մարմինների իրազեկման անհրաժեշտությամբ»,-հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նրա խոսքերով, ըստ փաստաթղթի, ՀԱՊԿ ուժերի եւ միջոցների կառավարման համակարգը ներկայացնում է իրենից իրար մեջ ֆունկցիոնալ կերպով փոխկապակցված մարմինների, կետերի ու կառավարման միջոցների ընդհանրություն, որոնք կազմում են զորքերի (ուժերի) կոալիցիոն (տարածաշրջանային) խմբավորումների կառավարման կազմակերպչական եւ տեխնիկական հիմքը` ելնելով կողմերի ազգային եւ հավաքական անվտանգության ապահովման շահերից: «Կառավարման համակարգի խնդիրները, ուժերի կազմն ու միջոցները որոշում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը, որի անդամները կազմակերպության անդամ պետություններն են»,-ճշտել է Վալերի Սեմերիկովը: Համաձայնագիրը նախապատրաստվել է մինչեւ 2010թ. եւ հեռանկարում ՀԱՊԿ կոալիցիոն ռազմական շինարարության պլանի համաձայն եւ ստորագրվել է կազմակերպության անդամ պետությունների կողմից 2007թ. հոկտեմբերին, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |