Անահիտ Հակոբյանը՝ Արցախի ԿԳՄՍ նախարար

Անահիտ Հակոբյանը՝ Արցախի ԿԳՄՍ նախարար

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։

Մեկ այլ հրամանագրով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի գործող նախարար Լուսինե Ղարախանյանն ազատվել է պաշտոնից։ Նա նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:

Ղարախանյանը ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար էր նշանակվել 2020թ. մայիսի 26-ին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---