ԶԼՄ․ Pfizer-ի արդյունավետությունը երեխաների համար 57% է![]() 8 փետրվարի 2022 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի երկու դեղաչափի արդյունավետությունը 2-4 տարեկան երեխաների համար կազմել է 57%, իսկ 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների համար՝ 50%, հայտնում է Axios պորտալն իր աղբյուրին հղումով։ Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ Pfizer և BioNTech ընկերությունների պատվաստանյութի երկու դեղաչափերի արդյունավետությունը 2-5 տարեկան երեխաների համար ակնկալվածից ցածր էր։ Այժմ ընկերությունները թեստավորում են պատվաստանյութի երրորդ դեղաչափը։ «Pfizer-ի տվյալները վկայում են, որ պատվաստանյութերը 57% արդյունավետություն են ցույց տվել 2-4 տարեկան երեխաների սիմպտոմատիկ բուժման դեպքում, և 50%՝ 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաների համար»,- ասվում է հրապարակման մեջ։ Pfizer-ն ու BioNTech-ը ԱՄՆ-ում մինչև 5 տարեկան երեխաների համար պատվաստանյութի շտապ կիրառման հայտ են ներկայացրել։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |