Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը՝ միավորվել՝ ավտորիտար համակարգից ազատվելու 8 փետրվարի 2022 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական, հասարակական գործիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ քննարկվում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը, ասել է, որ ակնհայտ է՝ Առուշանյանը քաղբանտարկյալ է։ Հովհաննիսյանը ցավալի է համարել այն փաստը, որ ժողովրդավարության կարգախոսով իշխանության եկածները, իրենց ձեռամբ, իրենց իսկ քաղաքական որոշումներով ապահովում են Հայաստանի համար քաղաքական բանտարկյալներ։ Նա կոչ է արել միավորվել՝ աձնավորված, միաբևեռ, ավտորիտար համակարգից ազատվելու համար, հայտնում է «Փաստինֆոն»։ Նա կոչ է արել միավորվել բոլոր նրանց, ովքեր պայքարել են ազգային շահի, պետության ինքնիշխանության, քաղաքացու իրավունքների համար։ Լրագրողի հարցին՝ ինչու են ժամանակին ամեն ինչից աղմուկ բարձրացնող միջազգային կառույցներն այսօր լուռ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ միջազգային կառույցները առաջնորդվում են երկակի ստանդարտներով։ Նա նշել է, որ այս դատավորի ձեռքում առանցքային որոշում է, թե ինչպես է ընթանալու քաղաքական բանտարկյալների ընթացքը։ Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Ա. Առուշանյանն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է ու պաշտպանները միջնորդել են նրա նկատմամբ գրավ կիրառել՝ առաջարկելով մինչև 80 մլն դրամ։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |