Եվրոպայի խորհուրդը քննադատել է Թուրքիայում կայացած ընտրությունները

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհուրդը քննադատել է Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տեղ գտած հակաիրավական գործողությունները: «Ես քննադատում եմ Թուրքիայում մարտի 29-ին կայացած մունիցիպալ ընտրությունների ժամանակ տեղ գտած բռնության փաստերը, որոնց արդյունքում վեց հոգի զոհվել եւ մոտ հարյուրը վնասվածքներ են ստացել»,- հայտնել է Տեղական եւ մարզային իշխանությունների Կոնգրեսի նախագահի լիազորությունները կատարող Յան Միկալլեֆը: Նրա խոսքով, ողբերգական եւ միաժամանակ անհեթեթ է, որ ժողովրդավարության բարձրագույն դրսեւորումը հանդիսացող ընտրությունները հանգեցրին արյունաթափության, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը:



Թուրքիայի մարտի 29-ի մունիցիպալ ընտրությունների ժամանակ 6 հոգի սպանվել եւ մոտ 100 հոգի վնասվածքներ է ստացել:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---