Կարսի ղեկավարությունը Թուրքիայի առևտրի նախարարի հետ քննարկել է ՀՀ հետ սահմանային անցակետ բացելու հարցը

Կարսի ղեկավարությունը Թուրքիայի առևտրի նախարարի հետ քննարկել է ՀՀ հետ սահմանային անցակետ բացելու հարցը

PanARMENIAN.Net - Կարսի նահանգի ղեկավարությունից կազմված պատվիրակությունը հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշի հետ, որի ժամանակ քննարկում է եղել Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման հետ կապված աշխատանքների վերաբերյալ, գրում է Ermenihaber-ը KarsGazete լրատվական կայքին հղումով։

Կարսի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Կարսի պատգամավոր Ահմեթ Արսլանը, Կարսի նահանգապետ և քաղաքապետի պաշտոնակատար Թյուրքեր Օքսյուզը և մեջլիսի Գյուղատնտեսության ու անտառների հանձնաժողովի նախագահ Յունուս Քըլըչը:

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---