ՀՀ-ում կորոնավիրուսի 2811 նոր դեպք կա և 6 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 2811 նոր դեպք կա և 6 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 396,885-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2811-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 6 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8108 դեպք կա, այլ պատճառով՝ 1556։

Ապաքինվել է ևս 3291 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 359,456 է։ Փաստացի բուժվողների թիվը 27,762 է։

Ընդհանուր առմամբ 2,797,392 թեստ է արվել, մեկ օրում`7297։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---