Միրզոյան․ ՀՀ և Իրանի բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն![]() 9 փետրվարի 2022 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին երկու երկրներիկ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում վստահություն է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությամբ երկու երկրների բարեկամական հարաբերություններն առավել կամրապնդվեն։ Նշվել է, որ դա կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարօրությանը և տարածաշրջանային հարատև խաղաղությանը։ Իր ուղերձում նախարար Միրզոյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները նշանավորվում են փոխադարձ հարգանքի և բազմադարյա պատմության վրա խարսխված, տարբեր փորձությունների բարդ ու դժվարին ուղիներում կոփված սերտ և անխախտ համագործակցությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |