ԱԳ փոխնախարար․ 44-օրյա պատերազմին հանգեցրել են մի շարք ապակառուցողական գործընթացներ ԵԱՀԿ տարածքում![]() 9 փետրվարի 2022 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Ղևոնդյանը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում ելույթի ժամանակ հայտարարել է, որ 2020-ի աշնանը Արցախում սկսված պատերազմին հանգեցրել են ԵԱՀԿ տարածքում մի շարք ապակառուցողական գործընթացներ։ Նա հավելել է, որ Սառը պատերազմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առհասարակ տեղի է ունեցել անվտանգության «ֆրագմենտացիա»՝ մասնատում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ղևոնդյանն արձանագրել է Եվրոպայում ստեղծված անվտանգության մեխանիզմների անհամապատասխանութունը դրանց գործնական արդյունքներին։ Նա առավել ակնառու օրինակ է համարել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ)։ Փոխնախարարի կարծիքով՝ ԵՍԶՈՒՊ-ն թղթի վրա և ԵՍԶՈՒՊ-ն իրականում միանգամայն տարբեր բաներ են։ Պայմանագիրը չի կարող կանխել պատերազմի նախապատրաստումը, բուն պատերազմը և սպառազինությունների հետագա մրցավազքը։ Դրանում Հայաստանը համոզվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրինակով, նշել է Ղևոնդյանը։ Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Սառը պատերազմից հետո ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առհասարակ տեղի է ունեցել անվտանգության «ֆրագմենտացիա»՝ մասնատում։ «ԵԱՀԿ պետությունների կողմից ընդունված անվտանգության անբաժանելիության հայեցակարգը ներկայումս վիճարկվում է այնպես, ինչպես նախկինում երբեք չի վիճարկվել։ Իր անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին չամրապնդելու խոստումն այլևս նույնիսկ ձգտում չի հանդիսանում»,-ասել է դիվանագետը։ Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության տարբեր գոտիներ կան՝ «միջուկ» և «ծայրամասեր»։ Եվ եթե մի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկվում են «ծայրամասային» անվտանգության պրիզմայով, ապա «միջուկում» նմանատիպ գործընթացները ընկալվում են որպես ամբողջ «ընտանիքի» ճգնաժամ։ Նման մոտեցումը ակնհայտորեն դրսևորվեց Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ղևոնդյանի կարծիքով՝ պատերազմը դարձավ ագրեսիայից դեռ շատ տարիներ առաջ սկսված այդ «մասնատման» գագաթնակետը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |