«Իմաջես» եռյակի երաժիշտները պարգեւատրվել են Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով եւ պատվոգրերով31 մարտի 2009 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Բրազիլական «Իմաջես» եռյակի երաժիշտները պարգեւատրվել են Հայաստանի Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով եւ պատվոգրերով: Էնրիկե Միլլերը (ալտ) պարգեւատրվել է Ոսկե մեդալով, իսկ Սեսիլիա Գիդան (ջութակահարուհի) եւ Աչիլ Պիչին (դաշնակահար)` պատվոգրերով:«Մշակույթի նախարարության ոսկե մեդալը դեռեւս ամենաթանկ եւ բարձր պարգեւն է, որը մենք շնորհում ենք ոչ միայն Հայաստանի, այլեւ ուրիշ երկրների արվեստի գործիչներին: Ձեր հաջորդ այցի ժամանակ հարկ կլինի նոր պարգեւ հնարել»,- ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` հանձնելով պարգեւները: «Բրազիլիայի դասական երաժշտության սեզոնը Սան Պաուլոյի սիմֆոնիկ նվագախումբը բացեց Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ: Բրազիլիայում ճանաչում եւ սիրում են հայկական երաժշտությունը: Եւ «Իմաջես» եռյակի պարգեւատրումն ապացուցում է, որ Հայաստանում ճանաչում են բրազիլական մշակույթը»,- նշել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստիլլեն: Ապրիլի 1-ից Հայաստանում կսկսվի բրազիլական արվեստի շաբաթը, որի նախաձեռնողն ու կազմակերպիչը երկու երկրների մշակույթի նախարարություններն ու Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունն են: Միջոցառումը կմեկնարկի բրազիլական «Իմաջես» եռյակի ելույթներով: Առաջին ելույթը տեղի կունենա ապրիլի 1-ին Գյումրիում: Եռյակի Երեւանյան համերգը կկայանա ապրիլի 3-ին Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Առաջին անգամ եռյակը Հայաստանում ելույթ է ունեցել 10 տարի առաջ: «Իմաջես» եռյակը ստեղծվել է 1999թ., կազմի մեջ մտել են հայտնի բրազիլացի երաժիշտներ: Համույթն արժանացել է «2006թ. լավագույն համույթ» ազգային տիտղոսին, 2007թ. եռյակը բրազիլական մշակույթի զարգացման համար պարգեւատրվել է Կարլոշ Գոմեշի անվան պրեմիայով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |