Մասիսի մանկապարտեզները ժամանակավոր չեն գործի՝ հաշվի առնելով սուր շնչառական հիվանդությունների տարածումը![]() 9 փետրվարի 2022 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի նախադպրոցական հաստատությունների գործունեությունը ժամանակավոր դադարեցվում է։ Այդպիսի որոշում է կայացրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը՝ հաշվի առնելով սուր շնչառական հիվանդությունների տարածումը, նախադպրոցական հաստատություններ երեխաների հաճախելիության ցածր ցուցանիշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Դավիթ Համբարձումյանը: «Որոշվել է․ 1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի տարածքում գործող նախադպրոցական ՀՈԱԿ-ների գործունեությունը 2022 թվականի փետրվարի 9-ից անորոշ ժամկետով դադարեցնել: 2․Երեխաների ծնողներին տեղեկացնել պարապուրդի մասին։ 3.Մանկապարտեզի աշխատակիցներին վճարել պարապուրդի համար (յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը): 4․Պարապուրդի ժամանակահատվածի համար ծնողական վճար չգանձել»,- ասվում է գրառման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |