Հայ թենիսիստները կմասնակցեն Անթալիայում կայանալիք միջազգային առաջնություններին31 մարտի 2009 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայ թենիսիստները կմասնակցեն «Futures» կարգում երկու միջազգային առաջնություններին, որոնք տեղի կունենա Անթալիայում ապրիլի 4-12 եւ ապրիլի 13-19: Հայաստանը Թուրքիայում կներկայացնեն երեք թենիսիստ` Հարություն Սոֆյանը, Աշոտ Գեւորգյանը եւ Խաչատուր Խաչատրյանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունում, այդ առաջնությունները նախապատրաստական փուլ են հանդիսանում Դեւիսի Գավաթից առաջ:Անթալիայի առաջնությունները տեղի կունենան «Hard» կորտերում, ինչը հայ թենիսիստներին կօգնի սպորտային պատրաստություն ձեռք բերել նախքան եվրոաֆրիկյան գոտու Դեւիսի Գավաթը, որը նույնպես տեղի կունենա «Hard» կորտերում ապրիլի 29 - մայիսի 3 Աբիջանում (Կոտ - Դ'Իվուար): Հիշեցնենք, որ Դեւիսի Գավաթին Հայաստանը թիմի կապիտան Վահե Ավետիսյանի գլխավորությամբ ներկայացնելու են Հարություն Սոֆյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Հենրիխ Նիկողոսյանը եւ Աշոտ Գեւորգյանը: Հայ թենիսիստներից լավագույն վարկանիշային ցուցանիշն ունի Տիգրան Մարտիրոսյանը, որը 452-րդ հորիոնականն է զբաղեցնում ATP վարկանիշային սանդղակում, բայց հաշվի առնելով Մարտիրոսյանի վերջին հաջող ելույթները` չի բացառվում նրա վարկանիշի բարձրացումը: Վերջին երկու տարիների ընթացքում Դեւիսի Գավաթը երեք անգամ անցկացվել է Հայաստանում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |