Արոնյանը Բեռլինի FIDE Chess Grand Prix-ի կիսաեզրափակչում է

Արոնյանը Բեռլինի FIDE Chess Grand Prix-ի կիսաեզրափակչում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաղաժամ հաղթել է ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին մրցաշարի խմբային փուլում ու դուրս եկել կիսաեզրափակիչ։

Նախավերջին 5-րդ փուլում Արոնյանը հաղթել է գերմանացի շախմատիստ Վինսենթ Քեյմերին և վաստակել 4 միավոր։ Նա վերջին տուրից առաջ անհասանելի է դարձել C խմբում իր մրցակիցների համար

Բելինում ընթացող մրցաշարի 16 մասնակիցները բաժանված են 4 խմբի։ Արոնյանը С խմբում էր, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենթ Քեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիթը և ռուսաստանցի Դանիիլ Դուբովը։

Վերջին տուրում Արոնյանը կհանդիպի Դանիիլ Դուբովի հետ։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---