ԱԽ քարտուղար․ Քանի դեռ ԼՂ խնդիրը չի լուծվել, ռուս խաղաղապահները պետք է մնան10 փետրվարի 2022 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը կարծում է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն։ Այդ մասին կառավարության նիստից հետո հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Քանի դեռ ԼՂ հիմնահարցի երկարաժամկետ լուծում չկա, ռուս խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է։ ՀՀ–ն շարունակելու է աշխատել, որպեսզի խաղաղապահները տեղակայված լինեն ԼՂ–ում և մնան այնքան ժամանակ, մինչև խնդրին լուծում կտանք»,–ասել է Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Անդրադառնալով ԼՂ հիմնահարցի լուծմանը` ԱԽ քարտուղարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում։ Նրա խոսքով` պետք է խաղաղ ձևաչափով խնդրին լուծում գտնեն և ցանկացած գործընթաց, որը կարող է խաղաղ կարգավորմանը խանգարել, ՀՀ–ի համար մտահոգիչ է։ Գրիգորյանը հավելել է, որ կարծում է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ունեն բոլոր լծակները` կանխելու ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը։ ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Արցախում նոյեմբերի 9-ի երակող հայտարարությամբ 5 տարի ժամկետով, ևս 5 տարով այն երկարացնելու հեռանկարով, եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |