Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը

Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, «որի նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր խնդիրները»։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Նրանք քննարկել են նաև Մոսկվա, Կիև և Բեռլին կատարած այցերի արդյունքները, հայտնում է SwissInfo-ն։

«Պետքարտուղար Բլինքենի հետ քննարկել եմ Մակրոնի հետ Մոսկվա, Կիև և Բեռլին մեր այցերի արդյունքները: Մենք միասնական ենք և համակարգում ենք գործողությունները դեէսկալացիայի, երկխոսության և դիմակայունության խթանման համար»,- գրել է արտգործնախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:

Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի դեմ պայքարին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---