Մարտունուց ևս մեկ աճյուն է տարհանվել![]() 11 փետրվարի 2022 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները փետրվարի 10-ին հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Մարտունու շրջանում։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից ի վեր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |