ՀՀ-ն առաջատար է տարածաշրջանում EIU ժողովրդավարության վարկանիշում![]() 11 փետրվարի 2022 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդավարության վարկանիշում ՀՀ-ն առաջատար է տարածաշրջանում՝ զբաղեցնելով 89-րդ հորիզոնականը, 2 կետով առաջ անցնելով հարևան Վրաստանից (91-րդ հորիզոնական) և 52 կետով՝ Ադրբեջանից (141)։ 2021-ին Հայաստանը 0.14 կետով բարելավել է իր ցուցանիշը 2020-ի համեմատ՝ ընդհանուր միավորը հասցնելով 5․49-ի։ Ըստ վարկանիշի, ՀՀ-ում և Վրաստանում՝ «հիբրիդային ռեժիմ է», իսկ Ադրբեջանում՝ «ավտորիտար»։ «2021-ի հուլիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ուժեղ հանրային մանդատ տվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին բողոքի ալիքից և դժգոհությունից հետո։ Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակը որոշակի կայունություն բերեց 2020-ի Ադրբեջանի հետ պատերազմից և անկումից հետո։ Դա թույլ տվեց կառավարությանը շարունակել ժողովրդավարական բարեփոխումների իր ծրագիրը»,-ասվում է զեկույցում։ Հիբրիդային է նաև Թուրքիան, որը 103-րդն է, իսկ Իրանը՝ ավտորիտար (154-րդ տեղ)։ Ամենամյա վարկանիշը գնահատում է ժողովրդավարության վիճակը 167 երկրում 5 ցուցանիշի հիման վրա՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, կառավարության գործունեություն, մասնակցություն քաղաքական կյանքին, ժողովրդավարական քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |