Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների ոլորտում12 փետրվարի 2022 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը կարող են ընդլայնել գործակցությունը գազի սվոփային մատակարարումների հարցում։ Այդ մասին հայտարարել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն՝ հավելելով, որ առաքումների ծավալների ավելացման նոր առաջարկներ կան։ Այդ մասին հայտնել է Turan գործակալությունն Իրանի պետական «Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակում» հեռուստաալիքի վրա հղումով։ 2021 նոյեմբերին Ադրբեջանը, Թուրքմենստանն ու Իրանը գազի փոխանակման վերաբերյալ համաձայնագիր էին կնքել։ «Այդ նախագծի հեռանկարը հաջող է երևում, կան նույնիսկ գազի առաքումներն ավելացնելու առաջարկներ և բանակցություններն այդ հարցի շուրջ մշտապես ընթացքի մեջ են։ Կան նոր նախաձեռնություններ գազի մատակարարումների հարցում երկկողմ և բազմակողմ գործակցությունն ընդլայնելու վերաբերյալ»,-ասել է Ալիզադեն։ 2022-ի սկզբում Իրանը սկսել է Թուրքմենստանից ստացվող գազն առաքել Ադրբեջան՝ ըստ եռակողմ սվոփային համաձայնգրի։ Մեկ օրում առաքվում է ավելի քան 4 մլն խմ գազ։ Ընդհանուր առմամբ, պայմանագրով նախատեսվում է Իրանի տարածքով 1․5-2 մլրդ խմ թուրքմենական գազ առաքել Ադրբեջան։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |