ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» աստղադիտակն առաջին լուսանկարներն է ուղարկել Երկիր մոտ 1․5 մլն կմ հեռավորությունից12 փետրվարի 2022 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան մեկ ամիս առաջ տիեզերք ուղարկված ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» ինֆրակարմիր աստղադիտակն առաջին լուսանկարներն է ուղարկել Երկիր իր ուղևորության վերջնակետից՝ մոլորակից մոտ 1․5 մլն կմ հեռավորությունից։ Առաջին պատկերները, որ ուղարկվել են «Ջեյմս Ուեբի» հիմնական տեսախցիկից, աչքի չեն ընկնում հստակությամբ և բազմազանությամբ, գրում է BBC-ն։ Ստացված պատկերը բաղկացած է միևնույն աստղի՝ HD 84406-ի, ավելի քան 1000 առանձին լուսանկարներից։ Այդ աստղը գտնվում է Երկրից ընդամենը 260 լուսային տարվա հեռավորության վրա, Մեծ արջի համաստեղությունում և իր բնութագրերով շատ է հիշեցնում մեր Արեգակը։
Տեսնել այդ աստղը Երկրից անզեն աչքով անհնար է, սակայն հզոր հեռադիտակով և նույնիսկ մանկական աստղադիտակով այն տեսանելի է գիշերային երկնքում։ Գիտնականները հուսով են, որ 10 մլրդ դոլար արժողությամբ աստղադիտակը թույլ կտա նրանց ներթափանցել հեռավոր անցյալ՝ Տիեզերքի և գալակտիկաների ձևավորման շրջան։ Դա հնարավոր է, քանի որ այն կարող է որսալ ազդանշաններն այն աստղերից, որոնք մինչև 13․5 մլրդ լուսային տարվա հեռավորության վրա են։ Այսինքն դա թույլ կտա տեսնել Տիեզերքն այնպիսին, ինչպիսին այն կար Մեծ պայթյունից 200 մլն տարի անց։
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը հանդիպումների է, չի կարող հանդիպել ցուցարարներին «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա |