Փետրվարի 12-ը Սբ Սարգիս զորավարի օրն է![]() 12 փետրվարի 2022 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երիտասարդների բարեխոս Սբ Սարգիս զորավարի հիշատակության օրը: Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից օրը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Տոնը նաև Սարգիս անունը կրողների անվանակոչության օր է: Սբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: «Ս. Սարգսի տոնի ուրբաթ գիշերը, նորահաս երիտասարդները աղի բլիթ են ճաշակում, ակնկալելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա փեսացուին կամ հարսնացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, նրան սպասվում է մեծ հաջողություն։ Չնայած դարեր են անցել, բայց այս գեցեցիկ ավանդույթը ոչ միայն չի կորցրել իր ուժը, այլև կարողացել է ավելի շատ երիտասարդների ոգեշնչել և համախմբել տոնի շուրջ»,-հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը։ Սբ Սրագսի օրը հավատացյալներ այցելում են Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին և ստանալու նրա բարեխոսությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |