ՀՀ-ում կորոնավիրուսի 1307 նոր դեպք կա և 16 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1307 նոր դեպք կա և 16 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 408,381-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1307-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 16 դեպք է գրանցվել, 15-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է վիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8201 դեպք կա, այլ պատճառով՝ 1575։

Ապաքինվել է ևս 3514 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 379,126 է։ Փաստացի բուժվողների թիվը 19,479 է։

Ընդհանուր առմամբ 2,833,813 թեստ է արվել, մեկ օրում` 5359։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---