Թուրքիայի տեղական կառավարման մարմիններում ընտրվել են հայկական ծագում ունեցող թեկնածուներ

PanARMENIAN.Net - Թուրքիայի տեղական կառավարման մարմինների ընտրություններին մասնակցող հայազգի թեկնածուների մեծ մասն ընտրվել է: Դիտորդներն առաջին անգամ հայերի նման քանակի ընտրությունը բացատրում են Հայաստանի հետ ջերմ հարաբերությունների կառուցմամբ եւ Արդարության եւ զարգացման կուսակցության` թուրք-հայկական սահմանը բացելու մտադրությամբ:



Ըստ թուրք փորձագետների, եթե մինչ այժմ հայերը ակտիվ էին ձախակողմյան ուղղվածության կուսակցություններում, ապա այս ընտրություններում նրանք սկսել են իրենց թեկնածուներին առաջադրել աջ կուսակցություններից եւս: Մարտի 29-ի ընտրություններում Ստամբուլի Շիշլիի շրջանի մունիցիպալ մեջլիս է ընտրվել Վազգեն Բարին, Ռաֆ Հերմոն Արաքսն ընտրվել է Ադալարում, Հովհաննես Կարապետյանը, Երվանդ Օզուզունն ու Բեդրոս Ավեդիկյանը` Բաքիրքոյում, Վերկին Արիոբան` Բեյօղլույում: Քաղաքական վերլուծաբանները չեն բացառում, որ նման տեմպերով հայերը մոտ ապագայում կընտրվեն նաեւ խորհրդարան: Թուրքական ԶԼՄ-ներում արդեն բազմիցս են տվյալներ հայտնվել այն մասին, որ աջ կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մտադիր էին որպես թեկնածու առաջադրել սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի կնոջը` Ռաքել Դինքին, հաղորդում է vesti.az-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---