ՌԴ ԱԳՆ․ Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

ՌԴ ԱԳՆ․ Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 16-ի հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Անդրկովկասում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ այդ համատեքստում կարևորվել է ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումը։

Նախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հեռանկարները, այդ թվում՝ «առաջիկա շփումների ժամանակացույցը»։

Հեռախոսազրույցում անդրադարձ է եղել նաև ՌԴ անվտանգության ապահովման վերաբերյալ նախաձեռնություններին։

Փետրվարի 15-ին տեղի ունեցել նաև Լավրովի հեռախոսազրույցը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---