Նախարար․ Բուստերով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք

Նախարար․ Բուստերով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք

PanARMENIAN.Net - Covid-19-ի դեմ բուստեր դեղաչափով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Բուստեր դեղաչափը կարելի է ստանալ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց։

Հայաստանում փետրվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 74,7%-ը պատվաստված չէ, պատվաստված չէ կորոնավիրուսով հոսպիտալացվածների 82%-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութն առաջիկա երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 21-ից հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---