Պուտինը պահեստազորայինների զորահավքի մասին հրամանագիր է ստորագրել․ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում համընդհանուր զորակոչ է19 փետրվարի 2022 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայինների 2022 թվականի զորահավաքի վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: «2022 թվականին զորակոչել պահեստազորի ՌԴ քաղաքացիներին Ռուսաստանի զինված ուժերում, պետական անվտանգության և անվտանգության դաշնային ծառայության մարմիններում զորահավքի անցկացման նպատակով»,- ասվում է փաստաթղթում։ Նշվում է` հավաքներն ուղղված են պահեստազորայինների մարտական պատրաստականության բարձրացմանը, որ դա պլանային միջոցառում է և անցկացվում է ամեն տարի։ Հավաքի առավելագուն տևողությունը 2 ամիս է։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում համընդհանուր զորակոչ է հայտարարվել։ 18-55 տարեկան տղամարդկանց մեկնումը հանրապետություններից արգելվել է։ Թույլատրվել է առգրավել պաշտպանական կարիքների համար քաղաքացիների և ձեռնարկությունների տրանսպորտային միջոցները։ Փետրվարի 18-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հայտարարվել է Դոնբասից բնակչության զանգվածային տարհանման մասին։ Այդ մասին հայտարարել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները։ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է որ, ըստ ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածության, ՌԴ Ռոստովի շրջանում տարածք են հատկացրել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակչության համար, իսկ սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։ Տարհանվածների առաջին խմբերն արդեն Ռուսաստանում են՝ հիմնականում, խոսքը կանանց, երեխաների և տարեցների մասին է։ Photo. Ria Novosti Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |