«Պոգոնի» ֆուտբոլիստները հանդերձարանում Բիչախչյանի պատվին «համերգ» են կազմակերպել19 փետրվարի 2022 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի առաջնության 22-րդ տուրում «Ստալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Պոգոնի» ֆուտբոլիստները հանդերձարանում «համերգ» են կազմակերպել Վահան Բիչախչյանի պատվին՝ երգելով ու վանկարկելով նրա անուն-ազգանունը: «Պոգոնը» հյուրընկալվել էր «Ստալին» ու նվազագույն հաշվով հաղթել: Հանդիպման միակ գոլը հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին հեղինակել էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին, տեղեկացնում է Galatv-ն։ Այս հաղթանակի շնորհիվ «Պոգոնը» շրջանցել է «Լեխին» և վաստակած 46 միավորով զբաղեցնում է աղյուսակի առաջին հորիզոնականը: Վահան Բիչախչյանը հունվարի 10-ին 3․5 տարվա պայմանագիր է կնքել «Պոգոնի» հետ: Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայում»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |