Պուտինը միջուկային ուժերի զորավարժություններ է մեկնարկել․ Ռոստովի շրջանում արտակարգ իրավիճակ է19 փետրվարի 2022 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է միջուկային տրիադայի կիրառմամբ «ռազմավարական զսպման ուժերի պլանային զորավարժությունների մեկնարկը։ Այդ մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Զորավարժությունների ընթացքին հետևում է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նրանք հետևում են բալիստիկ հրթիռների արձակմանն իրավիճակային կենտրոնից։ Արձակվել են նաև գերձայնային «Ցիրկոն» հրթիռը և «Կալիբր» թևավոր հրթիռները։ Զորավարժություններին մասնակցում են օդատիեզերական ուժերը, Հարավային ռազմական օկրուգը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմը: ՌԴ Ռոստովի շրջանի իշխանությունները արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ Դոնբասից փախստականների պատճառով։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է նահանգապետի առաջին տեղակալ Իգոր Գուսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Արտակարգ վիճակը սահմանվել է փետրվարի 19-ի 10։00-ից կառավարման մարմինների և Արտակարգ իրավիճակների կանխարգելամն և վերացման միասնական պետական համակարգի Ռոստովի շրջանի տարածաշրջանային ենթահամակարգի ուժերի համար։ Փետրվարի 18-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հայտարարվել է Դոնբասից բնակչության զանգվածային տարհանման մասին։ Այդ մասին հայտարարել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները։ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է որ, ըստ ՌԴ իշխանությունների հետ պայմանավորվածության, ՌԴ Ռոստովի շրջանում տարածք են հատկացրել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակչության համար, իսկ սահմանային անցակետերում պայմաններ են ստեղծվել արագ անցման համար։ Տարհանվածների առաջին խմբերն արդեն Ռուսաստանում են՝ հիմնականում, խոսքը կանանց, երեխաների և տարեցների մասին է։ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում համընդհանուր զորակոչ է հայտարարվել։ 18-55 տարեկան տղամարդկանց մեկնումը հանրապետություններից արգելվել է։ Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |