ՔՊ-ն չի միանա ընդդիմության` «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը21 փետրվարի 2022 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը»: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի միանա նախաձեռնությանը։ Իշխող խմբակցության մոտեցումը ներկայացրել է պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ հայտարարելով, որ իրենց խմբակցությունը չի միանա «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե ՀՀ կառավարությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է, գրում է «Փաստինֆոն»։ Նախագիծը հանձնաժողովում ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրվում են թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նպատակները և արձանագրվում, որ այդ դաշինքը սպառնալիք է Հայաստանի և Արցախի գոյությանը. «Այս հռչակագրին հնարավոր չէ չարձագանքել խորհրդարանի մակարդակով, քանի որ Ալիևի և Էրդողանի կողմից հռչակագիրը ստորագրելուց հետո երկու երկրների խորհրդարանները ևս վավերացրել են այդ հռչակագիրը»,-ասել է Թևանյանը: Արսենյանը նշել է, թե «ԱԺ-ն ու Արտաքին գործերի նախարարությունը վարում են միասնական արտաքին քաղաքականություն»։ «ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածարջանում երկարատև խաղաղություն հաստատելը, սույն նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանություները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում բոլոր ռիսկներն ու հնարավորությունները»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը: Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: 2022-ին Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են հռչակագիրը։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |