Լեւոն Պաչաջյան. Էստոնիայի հավաքականն առաջին խաղում առանձնահատուկ տպավորություն չթողեց 1 ապրիլի 2009 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի «Ֆրեդրիկստադ»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը իր գնահատականն է տվել Էստոնիայի հավաքականի հետ առաջին հանդիպմանը: Նրա խոսքերով այդ հանդիպման արդյունքը եւ′ դրական է, եւ′ բացասական:«Խաղից առաջ, իհարկե, մենք միայն հաղթանակ էինք ակնկալում, բայց հանդիպումն այնպիսի ընթացք ստացավ, որ մենք միայն վերջին րոպեներին կարողացանք հավասարեցնել հաշիվը: Այնուամենայնիվ, անբավարար արդյունքի մեղավոր եմ համարում հենց մեզ: Մենք չցուցադրեցինք մեր ողջ կարողությունները, կաղում էր թիմային խաղը»,-մեջբերում է Պաչաջյանի խոսքերը ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը: «Գալիք մրցավեճից առաջ, ես հավատում եմ մեր հաղթանակին: Այդուհանդերձ, մեզ դժվար խաղ է սպասվում: Խաղադաշտը լավ վիճակում չէ, բացի այդ, հանդես ենք գալու մրցակցի հարկի տակ: Ըստ իս, վաղը մենք ավելի լավ ելույթ կունենանք, քան Երեւանում: Էստոնիան առաջին խաղում էլ առանձնահատուկ տպավորություն չթողեց, եւ միայն մեր անհաջող խաղի շնորհիվ նրանք կարողացան միավորներ տանել Երեւանից»,-նշել է Պաչաջյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |