Քոչարյան․ Մովսես Հակոբյանը կգա հանձնաժողով, կամ հանրայնորեն պետք է պատասխանի մի շարք հարցերի21 փետրվարի 2022 - 15:04 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե չի պատրաստվում գալ այդ հանձնաժողով, աշխատանքային քննարկման ժամանակ նշել է, որ Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու: Քոչարյանն ընդգծել է, որ համոզված է` Հակոբյանը կգա հանձնաժողով, հակառակ դեպքում հանրայնորեն պետք է պատասխանի մի շարք հարցերի։ Նա հավելել է, որ նիստերին ընդդիմության չմասնակցելը փորձ էր լեգիտիմացնելու նման հայտարարությունները, գրում է Sputnik Արմենիան։ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը, որը մասնակցում է հանձնաժողովի նիստերին որպես անկախ խորհրդատու, նույնպես արձագանքել է Հակոբյանի հայտարարությանը` ասելով, որ հանձնաժողովը երբ հրավիրի գեներալական ուսադիրներ ունեցողներին, մարդիկ կտեսնեն, որ նրանք ընդդիմություն չեն։ «Ուզում եմ շեշտը ճիշտ դնել` այդ գեներալներից մեկը չկա, որ չի եղել պատերազմի դաշտում։ Ուստի, նրանք ընդդիմադիր չեն` մեկը գործող իշխանությունն է, մյուսը` ներկա իշխանությունից 4 ամիս առաջ գործած իշխանությունը։ Ընդդիմությունը մենք ենք»,- ասել է Բաբայանը։ Այնուհետև հանձնաժողովը շարունակել է աշխատանքը փակ ռեժիմով։ Փետրվարի 10–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Ընդդիմությունը չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքին։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |