Պատերազմի մասնակիցները փակել են «Զվարթնոց» տանող Քաշքշուկից հետո ոստիկանները բացել են այն21 փետրվարի 2022 - 15:07 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի կամավոր մասնակիցները փակել էին դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը՝ նրանք բողոքում էին ադրբեջանցի պատգամավորների Հայաստան ժամանելու դեմ։ Ակցիայի մասնակիցներն ընդհանուր առմամբ նաև դեմ են արտահայտվել Երևան-Ստամբուլ չվերթերի վերականգնմանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, գրում է Sputnik Արմենիան։ Ակցիային միջամտել է ոստիկանությունը և փորձել ուժով բացել երթևեկելի մասը, քաշքշուկ է սկսվել։ Ոստիկանությանը, մի քանի անհաջող փորձից հետո, հաջողվել է վերականգնել երթևեկությունը։ Ակցիայի մասնակիցները խոստացել են ավելի մեծ և լուրջ ակցիաներ կազմակերպել, եթե իրենց պահանջները չբավարարվեն։ Ակցիայի մասնակիցներից մեկն ասել է, որ ակցիայի մասնակիցները կամավորներներ են, պատերազմի մասնակիցներ։ «Հավաքվել ենք թուրքերի (ադրբեջանցիների, – խմբ.) հետ ընկերություն չանելու համար։ Տղաները կանգնած են դիրքերում, որպեսզի թույլ չտան թուրքերի առաջխաղացումը, իսկ այստեղ ազատ թողնում են, որ նրանք գան ու սուրճ խմեն»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Ակցիայի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց ակցիային, հայտնում է «Փաստինֆոն»։ «Քնել եք, ինչքան թուրք կա՝ եկել լցվել է։ Ձեր հայկական ինքնասիրությունը որտեղ է մնացել։ Երեխեքի դիակները հավաքել ենք իրար վրա, որ տեսնենք՝ որ երեխան, ումն է, որ հետ տանք ծնողներին։ Դիակ ենք հավաքել, կպցրել։ Հիմա թուրքին ասում են՝ էստի համեցեք։ Դրանք պղծված մարդիկ են։ Ով ուզում է լինի, ցանկացած ղեկավար, սրբություն չունի»,- նշել է նա։ Փետրվարի 22-ին Երևանում կայանալիք Եվրանեսթի նիստերին մասնակցելու են նաև Ադրբեջանի ներկայացուցիչները։ Երևան է ժամանել 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։ Նաև, որ 2 տարվա ընդմիջումից հետո` 2022 թվականի փետրվարի 2-ից, վերսկսվել է ուղիղ ավիահաղորդակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև։ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը ներկայում իրականացվում են շաբաթական 2 անգամ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |