Հայաստանի հավաքականը մարզումներ է անցկացրել Տալլինում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականն մարտի 31-ին ժամանել է Տալլին` պատրաստվելու Էստոնիայի ազգային հավաքականի հետ 2010 թվականի Աշխարհի Գավաթի ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպմանը։ Երեւանի ժամանակով 19:00-ին մեր ընտրանին անցկացրեց մարզում, որին մասնակցեցին բոլոր 18 ֆուտբոլիստները:



Էստոնիա Հայաստան հանդիպումը տեղի կունենա Տալինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում ապրիլի 1-ին Երեւանի ժամանակով 20:00-ին: Մրցավեճը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական բրիգադը` Սիրիլ Ցիմերմանի գլխավորությամբ:



2010 թվականի Աշխարհի գավաթի որակավորման փուլի 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է Իսպանիայի ընտրանին: Նրան հաջորդում է Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականը, որը վաստակել է 9-ը միավոր: Երրորդը` Թուրքիան է (8 միավոր), չորրորդը` Բելգիան (7 միավոր): 5-րդ հորիզոնականում է ընթանում Էստոնիայի ընտրանին, որն իր ակտիվում ունի 2 միավոր: 1 միավորով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Հայաստանի հավաքականը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---