Ղազախստանը բացառել է ՀԱՊԿ ուժերի հնարավոր գործուղումը ԴԺՀ և ԼԺՀ22 փետրվարի 2022 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Տլեուբերդին անհնար է համարել ՀԱՊԿ ուժերի գործուղումը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններ։ «Ոչ, դա անհնար է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն այդ կազմակերպության ռազմական և խաղաղապահ ուժերի կիրառումը խիստ սահմանափակ է։ Դրանք կարող են կիրառվել միայն ՀԱՊԿ տարածքում»,-ասել է նա, գրում է Interfax-ը։ Նա հիշեցրել է, որ Դոնբասում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման սցենարի մասին խոսակցությունները մեկնաբանել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և անվանել դա «հիպոթետիկ հարց»։ «Այսինքն, գործնականում դա անհնար է։ Հնարավոր գործուղման համար հարկավոր է ՄԱԿ բանաձև և համապատասխան մանդատ։ Բայց, ինչպես գիտեք, ՄԱԿ-ն ունի իր խաղաղապահ ուժերն ու այդ պատճառով այս հարցը գործնական հարթակում չէ»,-ասել է նա։ Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ ղազախ դիվանագետներն ու նրանց ընտանիքները կարող են տարհանվել Կիևից։ Փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին։ Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահպանումն այդ շրջաններում, իսկ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ և բանակցել բարեկամության պայմանագրեր կնքելու շուրջ։ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախության մասին հայտարարել էին դեռևս 2014-ին, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտություն սկսվեց։ Ավելի ուշ հանրապետությունները Ուկրաինայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեներ են անցկացրել, որոնց արդյունքները Ուկրաինան, ԱՄՆ-ն Եվրոպայի և մի շարք այլ երկրներ չեն ընդունել։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |