Ուկրաինան հորդորել է Թուրքիային աջակցել Կիևին

Ուկրաինան հորդորել է Թուրքիային աջակցել Կիևին

PanARMENIAN.Net - Ուկրաինան աջակցություն է խնդրել Թուրքիայից՝ Դոնբասում ՌԴ կողմից հատուկ ռազմական գործողությունների սկսման ֆոնին։

Թուրքիայում Ուկրաինայի դեսպանությունն Անկարային կոչ է արել աջակցություն ցուցաբերել Կիևին «այս բարդ ժամանակահատվածում»։ Այդ մասին դեսպանությունը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ռուսաստանի Դաշնությունը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ: Ռմբակոծվում են խաղաղ ուկրաինական քաղաքները: Կոչ ենք անում մեր ռազմավարական դաշնակից Թուրքիային ու բարեկամ թուրք ժողովրդին աջակցել մեզ այս դժվարին ժամանակներում», - ասվում է գրառման մեջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---