Ընտրվել է Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նոր նախագահը

PanARMENIAN.Net - Կանադացի պատգամավոր Հարոլդ Ալբրեխտն ընտրվել է Կանադա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ: «Ես զարմացած էի, թե որքան լավատեղյակ է Ալբրեխտը հայերին հուզող հարցերին, ինչպես նաեւ թե որքան մեծ է նրա ձգտումը բարելավել Հայաստանի եւ Կանադայի հարաբերությունները»,-հայտարարել է Կանադահայերի կոնգրեսի (CCA) նախագահ Թարո Ալեփյանը:



Կանադա-Հայաստան խմբի նախորդ նախագահներն են եղել Սարգիս Ասադուրյանն ու Հերի Գուդիերը:



2004թ. հիմնված Կանադահայերի կոնգրեսին անդամակցում են Կանադայի բազում հայկական կազմակերպություններ: Կոնգրեսը իրազեկում է Կանադայի հանրությանը հայկական խնդիրների վերաբերյալ ու սատարում է Հայաստանի շահերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---