Բլինքեն․ ՌԴ-ն մտադիր է շրջափակել Կիևը![]() 25 փետրվարի 2022 - 12:07 AMT PanARMENIAN.Net - «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսասաստնը մտադիր է «շրջափակել Կիևն ու սպառնալ նրան»։ Այդպիսի հայտարարություն նա արել է ԵԱՀԿ հատուկ նիստում, հայտնում է CNN-ը։ Նա ասել է նաև, որ մի քանի ամիս շարունակ ՌԴ-ն ձևացնում էր, թե դիվանագիտորեն է տրամադրված, պնդում, որ մտադրություն չունեն Ուկրաինա ներխուժելու։ «Այս ամբողջ ընթացքում Կրեմլը նախապատրաստում էր այս սառնասիրտ հարձակումը, որն իր ծավալնելորվ աննախադեպ է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,-ասել է նա։ Բլինքենը հավելել է, որ Կիևը շրջապատելու ՌԴ մտադրությունները կհանգեցնեն մարդու իրավունքների զանգվածային խախտումների։ «Ամբողջ համաշխարհային հանրությունն այժմ տեսնում է, որ ՌԴ-ն հրաժարվում է աշխարհի առջև ստանձնած պարտավորություններից, և մենք դա երբեք չենք մոռանա»,-ասել է նա։ CNN հեռուստաընկերությունը, ԱՄՆ աշխատակազմում աղբյուրի վրա հղումով, նաև հայտարարել է, որ ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների, ռուսական զորքերը Կիևից 32 կմ հեռավորության վրա են, գրում է Deutsche Welle-ն։ «Կիևի դատարկ փողոցներում հայտնվել են ուսապարկով մարդիկ, որոնք տուն են վերադառնում ապաստարաններում և մետրոյի կայարաններում գիշերելուց հետո»,-գրում է պարբերականը։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։ ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |