Երեւանում փոխըմբռնման շուրջ հուշագիր է ստորագրվել ՄԳՏԿ-ի եւ Կրթության ու գիտության նախարարության միջեւ 1 ապրիլի 2009 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Երեւանում փոխըմբռնման շուրջ հուշագիր է ստորագրվել ՄԳՏԿ-ի եւ Կրթության ու գիտության նախարարության միջեւԱռ այսօր Հայաստանից ներկայացվել է ավելի քան 400 նախագիծ մոտ 75 գիտահետազոտական կազմակերպություններից, որոնցից 154 նախագիծ ֆինանսավորում է ստացել 36.5 մլն ԱՄՆ դոլար ըդհանուր ծավալով: Այսօր Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) եւ Հայաստանի կրթության ու գիտության նախարարության միջեւ փոխմբռնման հուշագիր է ստորագրվել ՄԳՏԿ նախագծերի համաֆինանսավորման մասին:«Սա շատ կարեւոր քայլ է խորացնելու համագործակցությունը հայկական գիտական համահանրության հետ: Այս հարցում առկա է մեծ ներուժ եւ մենք կշարունակենք սերտ համագործակցությունն ինստիտուտների եւ գիտնականների հետ սույն ներուժի հետագա զարգացման համար», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ՄԳՏԿ-ի գործադիր տնօրեն պարոն Ադրիաան վան դեր Մեերը: Նրա խոսքերով, սույն հուշագիրը հնարավորություն է տալիս հայկական կողմից կատարել իր ֆինանսական ներդրումը հրատապ եւ նշանակալից գիտական նախագծերի իրագործման համար: 2009 թվականի մարտի 24-ից մարտի 26-ը Մոսկվայում կայացել է ՄԳՏԿ-ի Կառավարիչների խորհրդի հերթական 48-րդ նիստը, որտեղ ֆինանսավորում է ստացել 10 նոր նախագիծ Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից եւ Բելոռուսից 2.07 մլն ԱՄՆ դոլար եւ 0.39 մլն եվրո ընդհանուր ծավալով: ՄԳՏԿ-ն միջկառավարական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1992 թ. նոյեմբերին Մոսկվայում միջազգային համաձայնագրի հիման վրա, եւ ստեղծման պահից հաջողությամբ աշխատում է արդեն 15 տարի: Կենտրոնն օժանդակում է տարբեր կառավարական, միջազգային եւ մասնավոր կազմակերպությունների գործադրած ջանքերին, որոնք ուղղված են գիտնականներին եւ մասնագետներին իրենց տաղանդը դեպի խաղաղ գործունեություն վերակողմնորոշելու հնարավորության ընձեռնմանը: Կենտրոնում ընդգրկված են Կանադան, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Ճապոնիան, Նորվեգիան եւ Հարավային Կորեան (ֆինանսավորող կողմերը), իչպես նաեւ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը (ֆինանսավորում ստացող երկրներ): ՄԳՏԿ-ի գործունեությունը կարելի է բաժանել երկու հիմնական կատեգորիայի. հետազոտական ծրագրեր, որոնց շրջանակներում գիտնականներն ու մասնագետները զբաղվում են գիտատեխնիկական հետազոտություններով եւ աջակցության անպիսի ծրագրեր, ինչպիսիք են առեւտրայնացմանն աջակացության ծրագիրը, մասնագիտական որակավորման բարձրացման ծրագիրը, սեմիաներների կազմակերպումը: ՄԳՏԿ նախագծերի եւ ծրագրերի շրջանակներում ֆինանսավորում է ստացել 2 400 նախագիծ, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի 922 գիտատեխնիկական ինստիտուտների 67 000 գիտնական եւ մասնագետ` 744 մլն դոլար ընդհանուր գումարի չափով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան |