ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ ՁԵՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ 3 հուլիսի 2002 - 22:40 AMT PanARMENIAN.Net - Օրերս Իսլամական Կոնֆերանսի Կազմակերպության (ԻԿԿ) անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների համաժողովում ընդունված բանաձեւը «Ադրբեջանական Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիայի ճանաչման մասին» որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայնտել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով, նման բանաձեւերը նորություն չեն եւ ընդունվում են այդ կազմակերպության կողմից 1992 թվականից սկսած: ԻԿԿ անդամ-երկրները իրենք են ընդունում, որ դա ձեւական բնույթ է կրում եւ ելնում են իսլամական համերաշխության գաղափարից, նշել է մամլո քարտուղարը: «Հայաստանը մշտապես տեղեկացնում է բարեկամ երկրներին, որոնք ԻԿԿ անդամներ են, այս կամ այն հարցի շուրջ իր մոտեցումների մասին, ինչը իր անդրադարձն է գտնում այդ երկրների դիրքորոշման մեջ, երբ այս կամ այն հիմնահարցերն են քննարկվում այն ատյաններում, որոնք առավել կարեւոր եւ որոշիչ դեր ունեն Հայաստանի համար ընդհանրապես եւ ղարաբաղյան հակամարտության կարագավորման համար մասնավորապես»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |