Ռոման Բերեզովսկի. Երկրորդ գոլը էստոնացիները ակնհայտ օֆսայդից հարվածեցին 1 ապրիլի 2009 - 17:06 AMT PanARMENIAN.Net - «Հիմկիի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին այսօր Հայաստանի հավաքականի կազմում չի մասնակցի աշխարհի առաջնության նախընտրական փուլի պատասխան հանդիպմանը Էստոնիայի հավաքականի հետ, որը կկայանա ապրիլի 1-ին «Թալինում»: Էստոնական թիմի հետ առաջին հանդիպումից հետո Բերեզովսկին Երեւանից իր թիմի հետ չմեկնեց Թալին, այլ վերադարձավ «Հիմկիի» տրամադրության տակ: Ինքը դարպասապահն այդպիսի արարքը բացատրեց ոտքի վնասվածքով: «Ես ոտքի ճկույթի բորբոքում ունեմ. վնասվածքը լուրջ չէ, թեեւ ցավոտ է: Հայաստանի հավաքականի ղեկավարության հետ միասին մենք որոշեցինք, որ ինձ համար ավելի լավ կլինի վերադառնալ «Հիմկի», որպեսզի հասցնեմ պատրաստվել «Ռոստովի» հետ հանդիպմանը, Բերեզովսկուն մեջբերում է «ԷՀ»: Հայաստանի հավաքականի դարպասապահը մեկնաբանել է նաեւ էստոնացիների հետ հանդիպմանը իր դարպասը բաց թողած գոլերը: «Էստոնիայի հետ ոչ ոքիից ես լավ հիշողություններ ձեռք չբերեցի: Առաջին գոլը բաց թողեցի գրեթե դարպասի կենտրոնով, որը փակ էր խաղացողներով, չտեսա հարվածի պահը եւ նախապես շարժվեցի անկյուն, իսկ երկրորդը էստոնացիները ակնհայտ օֆսայդից հարվածեցին»,- ասել է Բերեզովսկին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |