Բաքվում 2 հայ գերու համար դատախազը 20 և 19 տարվա ազատազրկում է ուզել![]() 28 փետրվարի 2022 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Բաքվում դատավարության ժամանակ 2 հայ գերու՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի համար դատախազը 20 և 19 տարվա ազատազրկում է պահանջել: Նրանց մեղադրում են իբր 2021-ի մայիսին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և Քարվաճառի շրջանում Ադրբեջանի ՊՆ ենթակայության մատակարարման ուղիներն ականապատելու մեջ», ինչպես նաև, «ըստ Սարգսյանի ցուցմունքի, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պայթեցնելու մտադրության մեջ», տեղեկացնում է Sputnik Ադրբեջանի տելեգրամ ալիքը։ Գործով դատավարությունը կշարունակվի մարտի 7-ին։ 2021-ի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ զինված ուժերի վեց զինծառայող։ Հայկական կողմի պնդմամբ՝ հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում և չեն հատել սահմանը։ Նրանցից 4-ը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին։ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի անունները ևս գերեվարվածների ցուցակում էր, բայց նրանք չեն վերադարձվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |