Ուկրաինան դիմել է ԵՄ-ին «անհապաղ անդամակցության խնդրանքով»![]() 28 փետրվարի 2022 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան հորդորել է Եվրամիությանն անհապաղ ընդունել իրեն այդ կազմակերպության կազմում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում։ «Մենք դիմել ենք Եվրամիությանը նոր հատուկ ընթացակարգով անհապաղ անդամակցության խնդրանքով»,- ասել է նա, հայտնում է Interfax-ը։ Զելենսկին հավելել է, որ նման որոշումն արդար կլինի և ուկրաինացիները վաստակել են այդ իրավունքը։ Ավելի վաղ նա արդեն խոսել էր այդ մասին՝ նշելով, որ եկել է ԵՄ-ում անդամակցության մասին որոշման համար վճռական պահը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա դեր Լյայենը հայտարարել էր, որ Բրյուսելը ցանկանում է տեսնել Ուկրաինային ԵՄ կազմում։ «Նրանք մենակ են և մենք ցանկանում ենք, որ նրանք լինեն մեզ հետ»,-ասել է նա՝ կոնկրետ ժամկետներ չնշելով։ 2019 փետրվարին Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պյոտր Պորոշենկան օրենք ստորագրեց սահմանդարական փոփոխությունների մասին, որոնք առնչվում են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի ռազմավարական ուղղությանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |