Դավթյանն Աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ինն է հենացատկեր վարժությունում

Դավթյանն  Աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ինն է հենացատկեր վարժությունում

PanARMENIAN.Net - Մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում առաջին հորիզոնականն է զբաղեցրել հենացատկեր վարժությունում:

Դավթյանը 14,983 միավոր է վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուկրաինայի ներկայացուցիչ Նազար Չեպուրնին՝ 14,600 միավորով, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Արթուր Դավթյանն ավելի վաղ նժույգաթափերում կատարել էր նոր տարր, որը կգրանցվի իր անունով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ է նվաճել օղակներ վարժությունում:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել են նաև Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը, ովքեր, սակայն, մեդալներ չեն նվաճել:

Առանձին գործիքներից լավագույն եռյակում ընդգրկված մարզիկները կմասնակցեն աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան համապատասխանաբար Դոհայում և Կահիրեում: Երկրորդ մրցմանը թիմին կմիանա նաև Հարություն Մերդինյանը: Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի փետրվարի 28-ից մարտի 6-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---