ՌԴ-ն փակում է երկինքը 36 երկրի համար![]() 28 փետրվարի 2022 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն փակում է երկինքը աշխարհի 36 երկրի ավիաընկերությունների համար՝ որպես պատասխան միջոց ՌԴ դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների։ Այդ մասին հայտարարել է «Ռոսավիացիան»։ «Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որպես պատասխան եվրոպաkan երկրներում ՌԴ-ում գրանցված կամ ռուսական ավիաընկերությունների կողմից շահագործվող քաղաքացիական օդանավերի թռիչքների իրականացման արգելքին, ՌԴ-ն սահմանափակում կկիրառի 36 երկրի ավիափոխադրողների թռիչքների համար»,-ասվում է «Ռոսավիացիայի հայտարարության մեջ, գրում է Interfax-ը։ Խոսքը հետևյալ պետությունների մասին է՝ Ավստրիա, Ալբանիա, Անգիլիա (Բրիտանիայի անդրծովային տարածք), Բելգիա, Բուլղարիա, Բրիտանական Վիրգինյան կղզիներ, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Ջիբրալթար, Հունաստան, Դանիա, Ջերսի, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա, Էստոնիա։ Նշվում է, որ վերոնշյալ երկրներից թռիչքներ կարող են իրականացվել միայն «Ռոսավիացիայի» կամ ՌԴ ԱԳՆ հատուկ թույլտվությամբ։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |