Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Բաքվին ավելի ագրեսիվ է դարձնում 1 ապրիլի 2009 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել արդեն այս տարի: Այդ հանգամանքը եւ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացումը քիչ հավանական է դարձնում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների Հայկական կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խիստ անհանգստացնում է Ադրբեջանին եւ նրան ավելի ագրեսիվ է դարձնում Հայաստանի հանդեպ: Սահմանի բացումն ու Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Բաքվին կզրկի Հայաստանի վրա ազդելու լծակներից»,- նշել է ռազմական փորձագետը:Ռիչարդ Գիրագոսյանի խոսքով, Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմակայելու հայ-թուրքական սահմանի բացմանը Ադրբեջանի արձագանքին: «Այսօր Հայաստանի համար մեծ վտանգ է բխում Ադրբեջանից, քան Թուրքիայից: Ադրբեջանը տարածաշրջանում իրեն մեկուսացված է զգում, ինչը հանգեցնելու է Բաքվի ռազմական հռետորության եւ ագրեսիվության ուժեղացմանը»,- ընդգծել է փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |