Զելենսկին հետ է կանչել դեսպաններին Վրաստանից և Ղրղզստանից

Զելենսկին հետ է կանչել դեսպաններին Վրաստանից և Ղրղզստանից

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել այդ երկրի դեսպաններին Վրաստանից և Ղրղզստանից։ Այդ մասին նա ասել է նրա տեսաուղերձում։

«Անհապաղ հետ ենք կանչում խորհրդակցությունների համար դեսպանին Ղրղզստանից ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար։ Անհապաղ հետ ենք կանչում դեսպանին Վրաստանից՝ մեզ օգնելու ցանկություն ունեցող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների հարցում դիրքորոշման համար»,-ասել է նա, գրում է ՌԲԿ-ն։

Ուկրաինայի նախագահը նաև հավելել է, որ երկրի դիվանագետներն այժմ կայացնում են «արդար և միանգամայն անհրաժեշտ որոշումներ» այն պետությունների հանդեպ, որոնք «դրժել են իրենց խոսքն ու միջազգային իրավունքը»։

Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը աջակցություն է հայտնել ՌԴ ռազմական գործողությանն Ուկրաինայում։ Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսին առաջնորդվելու է միայն «ազգային շահերով» և մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել ՌԴ դեմ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---