Լավրով․ Տարածքային ամբողջականությունը կիրառելի է «ժողովրդների իրավահավասարությունն ու ինքնորոշումը պահպանող պետությունների դեպքում»![]() 1 մարտի 2022 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում իր տեսաելույթի ժամանակ հայտարարել է, որ տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը կիրառելի է միայն այն պետությունների հանդեպ, որոնց կառավարությունները ներկայացնում են իրենց տարածքում ապրող ամբողջ ժողովուրդը, և որոնց թվին չի կարելի դասել Կիևի կառավարությանը։ Նա ընդգծել է, որ 1970թ․ Միջազգային իրավունքի մասին հռչակագրում ամրագրված է, որ տարածքային ամբողջականությունը հարգելու սկզբունքը կիրառելի է այն «պետությունների համար, որոնք իրենց գործողություններում պահպանում են ժողովրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը և, որպես հետևություն, ունեն կառավարություններ, որոնք ներկայացնում են այդ տարածքում ապրող ամբողջ ժողովրդին՝ առանց ռասայական, կրոնական կամ մաշկի գույնով պայմանավորված խտրականության», գրում է Interfax-ը։ Նա ասել է, թե «Կիևի նեոնացիստական կառավարությունն ակնհայտորեն այդպիսին չի եղել և չէ Ուկրաինայի ժողովրդների հանդեպ», հավելելով, որ մարդու իրավունքներն «ունիվերսալ հաստատուն են»։ Այդ նույն միջոցառման ժամանակ Լավրովը նաև հայտարարել է, որ «վաղուց ժամանակն է տուն վերադարձնելու ամերիկյան միջուկային զենքը, իսկ դրա հետ առնչվող ենթակառուցվածքները Եվրոպայում՝ ոչնչացնել»։ Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Photo. Ria Novosti Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |